Ամերիկացի հայտնի միլիարդատեր Իլոն Մասկը 29 միլիոն դոլարով վաճառել է Լոս Անջելեսի իր տներից մեկը: Այս մասին հայտնի է դարձել The Wall Street Journal- ին:
Ըստ թերթի տվյալների՝ այս առանձնատունը վաճառքի էր հանվել դեռևս անցած ամիս՝ երեսուն միլիոն դոլարով:
Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիրն այս տունը գնել էր 17 միլիոն դոլարով, ութ տարի առաջ, Canyon Capital հեջ ֆոնդի հիմնադիրներից մեկից՝ Միտչել Ջուլիսից: Այս նույն տարածքում կա ևս հինգ անշարժ գույք, որոնք պատկանում են Մասկին: