«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը ներկայացրել է 2019 թվականի տարեկան հայտարարագիրը:
Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից:
Համազասպ Դանիելյանը 2014-ին երկու բնակարան է գնել Երևանի Ավան վարչական շրջանում, միանձնյա սեփականատեր է, 2017-ին հողամաս է ձեռք բերել Կոտայքում՝ Առինջում, միանձնյա սեփականատեր է, 2009-ին Ավանում բնակարան է ժառանգություն ստացել՝ համատեղ սեփականատեր է, 2017-ին բնակարան է գնել Վրաստանի Բաթումի քաղաքում, միակ սեփականատերն է:
Հայտարարատու տարում, երբ արդեն Համազասպ Դանիելյանը պատգամավոր էր, 2019-ի օգոստոսի 16-ին կրկին բնակարան է գնել Բաթումում, միակ սեփականատերն է: Բնակարանի արժեքը կազմել է 37 հզր 850 դոլար:
2015-ին ձեռք է բերել Nissan մակնիշի 2003 թվականի արտադրության մեքենա:
Ամբողջությամբ. tert.am