
Իսպանիայում մոտ 450 հազար կյանք է փրկվել ՝ շնորհիվ կարանտինային ռեժիմի ներդրման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը:
Նա նկատել է, որ ռեժիմի շնորհիվ կարողացել են երկրում փրկել հազարավոր կյանքեր: «Անկախ գիտական հետազոտությունների համաձայն, մեր երկրում փրկվել է 450 հազար կյանք և ավելի քան երեք միլիոն կյանք՝ եվրոպական մայրցամաքում `շնորհիվ կարանտինային միջոցառումների, որոնք իրականացվել են եվրոպական երկրներում,-հայտնել է վարչապետը:
Իսպանիայում ռեժիմը, որը սկսել էր գործել մարտի 14-ից, ավարտվում է հունիսի 21-ին:
Իսպանիան COVID-19 համաճարակի հետևանքով տուժած երկրներից մեկն է, 28 հազար 315 մարդ է մահացել կորոնավիրուսի հետևանքով, հաստատված դեպքերի թիվը 292 հազար 655 է:
Աննա Գրիգորյան