Աշխատանքի և բիզնեսի համար լավագույն տեղն աշխարհում դարձել է Սինգապուրը: Այս մասին հայտարարել է Շվեյցարիայի կառավարման զարգացման ինստիտուտը (IMD), գրում է CNBC-ն:
Անցյալ տարվա վարկանիշային աղյուսակում Սինգապուրը կրկին առաջատար էր:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Դանիան, եռյակը եզրափակում է Շվեյցարիան:
Վարկանիշային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝
Սինգապուր
Դանիա
Շվեյցարիա
Նիդեռլանդներ
Հոնկոնգ
Շվեդիա
Նորվեգիա
Կանադա
Արաբական Միացյալ Էմիրություններ
Միացյալ Նահանգներ
Չինաստանը 14-րդ տեղից իջել է 20-րդ հորիզոնական: Լյուքսեմբուրգը 14-րդն է, Գերմանիան՝ 17-ը, իսկ Մեծ Բրիտանիան՝ 19-ը:
Վարկանիշային աղյուսակը փակում է Վենեսուելան: Վարկանիշում կա 63 երկիր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը