Ամոթի պատճառով Բարբի տիկնիկի երկրպագուն նիհարել է 82 կիլոգրամ: Այս մասին հայտնում է 7 news-ը:
35-ամյա Քայլա Լավենդեն, ով իր հայրենի Սիդնեյից տեղափոխվել է Լաս Վեգաս, արդեն յոթ տարեկանից ունեցել է ճարպակալման խնդիրներ: Ծնողները փորձել են օգնել դստեր նիհարելուն՝ հաջողության հասնելու դեպքում նրան պարգևատրելով Բարբի տիկնիկով:
Արդյունքում՝ Լավենդեն դարձել է տիկնիկի երկրպագու: Նա սկսել է վառ զգեստներ կարել և այդպիսով փակել իր գիրությունը: Վառ հանդերձանքների պատճառով նրան սկսել են կոչել «Plus-size Բարբի»:
Երբ Լավենդեի քաշը հասավ 154 կիլոգրամի, նա կինոթատրոններում և ինքնաթիռներում ստիպված էր մեկի փոխարեն՝ գնել երկու տեղ: Քայլան սկսել է ամաչել և որոշել է նիհարել:
Կինը վիրահատության է ենթարկվել, ինչի արդյունքում հեռացրել են նրա ստամոքսի 80 տոկոսը: Այնուհետև Քայլան կարգավորել է իր սննդակարգը և սկսել է ամեն օր մարզվել: Նրան հաջողվել է նիհարել 82 կգ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը