Եթե ուզում եք իմանալ այս հարցի պատասխանը, ընտրեք, խնդրեմ, նկարը ու կարդացեք ձեր ընտրության պատասխանը։
- Լուսնային ճանապարհ՝ ջրի վրա։
Դուք սիրում եք գիշերը։ Գիշերը ռոմանտիկների, այսինքն՝ ձեր ժամանակն է։
Ձեզ դուր է գալիս նայել երկնքին։ Փայլում է լուսինը, ու երևում են աստղերը, իսկ մեծ ջրափոսերի մեջ կարող է արտացոլվել քամուց առկայծող լուսնային ճանապարհը։
Այդպիսի րոպեներին դուք երազում եք, մտքում ինչ-որ բան պահում, սկսում եք հուսալ ու սպասել։
- Կամուրջ՝ գիշերվա մեջ։
Դուք սիրում եք գիշերը, խաղաղությունն ու հանգստությունը։
Երբ բոլորը քնած են, դուք կարող եք ձեզ ազատ զգալ ու գոնե կարճ ժամանակով զբաղվել սիրելի գործով։
Ձեզ համար գիշերն այն ժամանակն է, երբ կարելի է հանել օրվա ընթացքում ատելի դարձած դիմակն ու մնալ ինքդ քեզ հետ։
- Գիշերային ճանապարհ։
Ձեզ համար գիշերը լի է կախարդանքով, գաղտնիքներով ու անհասկանալի ու, դրանով իսկ՝ ձեզ զգաստացնող ձայներով։
Ոչ բարեպաշտ արարքներն ու տարատեսակ հանցանքները կատարվում են հենց գիշերվա քողի ներքո, երբ ավելորդ վկաներ չկան։
Սակայն անգամ ամենամութ գիշերին ձեզ ջերմացնում է այն միտքը, որ լուսաբացն անպայման մոտ է։
- Գիշերային քաղաք։
Գիշերը ձեզ այնքան տաքուկ, հարմարավետ ու հանգիստ է թվում, երբ մարում են օրվա բոլոր ձայներն ու ավարտվում բոլոր գործերը։
Գիշերը դուք այնքան լավ եք խորհում ամեն բանի շուրջ, ձեզ այցելում են զարմանալի ու պայծառ մտքեր։ Դուք զգում եք, որ ամեն ինչ լավ է լինելու։ Դրա գիտակցությունից ձեր հոգուն հանգստություն է իջնում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը