Մեգան Մարքլին հեռացրել են աշխատանքից սևամորթ բլոգերի հետ վիճելու համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մեգան Մարքլին հեռացրել են աշխատանքից սևամորթ բլոգերի հետ վիճելու համար

CTV հեռուստաընկերությունն աշխատանքից հեռացրել է Մեգան Մարքլի լավագույն ընկերուհուն՝ ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Ջեսիքա Մալուրնիին: Եթերից հանվել է նաև վերջինիս I do, Redo շոուն: Այս մասին գրում է Daily Mail-ը:

«Մենք պարտավորվում ենք ավելի լավ և բաց աշխատել, որպեսզի հրավիրենք սևամորթներին և լսենք նրանց կարծիքը»,- ասվում է հեռուստաընկերության հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, որ այս հարցում Մալուրնիի և ղեկավարության կարծիքները չեն համընկնում:

Ինչպես հայտնում է աղբյուրը, հեռացման պատճառ է դարձել Մալուրնիի վեճը սևամորթ բլոգեր Սաշա Էքսեսլերի հետ: Վերջինս իր գործընկերներին է դիմել խնդրանքով՝ կազմակերպել մի հարթակ, որտեղ սևամորթ մարդիկ կարողանան արտահայտել իրենց կարծիքը՝ առանց ռասիզմի ենթարկվելու:

Հրապարակման համաձայն՝ մեկնաբանություններում հեռուստահաղորդավարուհին սկսել է վիրավորել բլոգերին՝ նախաձեռնության պատճառով, վիճել է ռասիզմի վերաբերյալ և ակնարկել սպիտակամորթ մարդկանց արտոնությունների մասին: Բլոգերն ասել է, որ հաղորդավարը նրան սպառնացել է ռասիզմի շուրջ վեճի ընթացքում, և նա «վախից կաթվածահար է եղել»: «Ես նրան ռասիստ չեմ համարում, բայց նա հավատում է, որ իր հարստությունը, ուժը և արտոնությունները ձեռք է բերել մաշկի գույնի պատճառով»,- ասել է բլոգերը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը