Ճապոնիայում՝ Տոկիոյի ծովածոցում, հսկա պելագիկ շնաձուկ է հայտնաբերվել: Այս շնաձկները վատ ուսումնասիրված են, քանի որ դրանք ապրում են մոտ 200 մ խորության վրա, հայտնում է NHK-ն:
Ափից 800 մ հեռավորության վրա գտնվող ցանցերում հայտնաբերվել է վեց մետրանոց շնաձուկ: Մասնագետներն ազատել են կենդանուն և բաց են թողել օվկիանոս:
Փորձագետները դժվարանում են նշել ծովածոցում հսկա շնաձկան հայտնվելու պատճառը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը