Անգլիացի դերասան և հաղորդավար Ջեյմս Քորդենի The Late Late շուոի Carpool Karaoke էպիզոդների շրջանակում 18-ամյա հանրաճանաչ երգչուհի Բիլի Այլիշը ցույց է տվել տունը, որտեղ ապրում է ծնողների հետ:
Քորդենը երգչուհու հետ այցելել է նրա ծնողների տուն: Պարզվել է, որ աստղն ապրում է Լոս Անջելեսի Հայլենդ Փարք թաղամասում գտնվող համեստ առանձնատանը:
Աստղի հետ միասին ապրում են նաև նրա մայրը՝ Մեգին, հայրը՝ Պատրիկը, և եղբայրը՝ Ֆինեսը: Տունն ունի հյուրասենյակ և մի քանի ննջասենյակ: Այստեղ երգչուհին ունի ինքնաշեն ձայնագրման ստուդիա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը