Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփում է աշխարհիկրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի արդյունքները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 11 հնարավորից վաստակելով 10 միավորով՝ մրցաշարի հաղթող դարձավ Բենիկ Ագասարովը, Արամ Վարդանյանը գրավեց 2-րդ, իսկ Ռոբերտ Փիլիպոսյանը՝ 3-րդ հորիզոնականը:Տիգրան Ղազարյանը գրավեց 4-րդ, իսկ Էմին Օհանյանը՝ 5-րդ հորիզոնականը:
Մրցաշարին մասնակցում էին 357 շախմատիստներ:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը