Ֆուտբոլասերները ներկա կլինեն Իսպանիայի ֆուտբոլի առաջնության հաջորդիվ կայանալիք հանդիպումներին:
Այս մասին գրում է Yahoo Sports-ը: Ըստ պարբերականի, հուլիս ամսից սկսած հանդիսականները կարող են մասնակցել խաղերին:
Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտնել է, որ կառավարությունը թույլատրել է ֆուտբոլասերներին մասնակցել խաղերին, բայց սահմանափակ քանակով: Մարզադաշտերը կլցվեն միայն 10-15 տոկոսով:
Այժմ Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երկուսն են` «Բարսելոնան» և «Ռեալը»: Նրանք ունեն 65-ական միավոր: Երրորդ տեղում «Սևիլիան» է 53 միավորով, իսկ «Ատլետիկոն» ունի 52 միավոր:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը