Ստամբուլում բացվել է մարդկանց մեջից չարքերին քշող կենտրոն
Advertisement 1000 x 90

Ստամբուլում բացվել է մարդկանց մեջից չարքերին քշող կենտրոն

Ստամբուլի Իքիթելլի շրջանում բացվել է հոգեկան առողջության կենտրոն, որը հայտնի է նաև «Ջիների հիվանդանոց» անվամբ: Ինչպես հաղորդում է «Հուրիեթ» պարբերականը, հիվանդանոցի ղեկավարությունը նշում է, որ «կենտրոնում իրականացվում են մետաֆիզիկական գործընթացներ, բիոէներ գետիկա, հոգու թերապիա և այլն»:

Մասնագետները հայտնում են, որ «Թուրքիայում առաջին նմանօրինակ կենտրոնում հանում են կախարդանքը, քշում են չարքերին»: Մարդու մեջից չարքերին հեռացնելու համար պահանջում են 400 թուրքական լիրա (շուրջ 113 ԱՄՆ դոլար), իսկ կախարդանքը վերացնելու համար` 200 թուրքական լիրա (շուրջ 56 ԱՄՆ դոլար):

Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ կենտրոնի գործունեությունն անօրինական է և այն պետք է փակվի: Դրա առնչությամբ սկսվել է հետաքննություն:



Նման նյութեր