Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը վարակված է կորոնավիրուսով: Նախորդ շաբաթ Ջոկովիչը Խորվաթիայում մասնակցում էր մրցաշարի, որտեղ մասնակիցներից երկուսի մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը: Սերբ թենիսիստը ևս թեստ է հանձնել, որը դրական է եղել: Բացի Նովակից, վարակված է նաև նրա կինը` Ելենան: Ջոկովիչի երեխաների մոտ թեստի պատասխանը բացասական է եղել: 33-ամյա Ջոկովիչը Մեծ սաղավարտի մրցաշարերի 17-ակի հաղթող է: Այժմ գլխավորում է ATP վարկանիշային աղյուսակը:
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ