Մութ պատմություն․ մոսկովյան բնակարաններից մեկում բուժաշխատողները հինգ նորածին են գտել. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Մութ պատմություն․ մոսկովյան բնակարաններից մեկում բուժաշխատողները հինգ նորածին են գտել. armeniasputnik.am

Մոսկվայի բնակարաններից մեկում բուժաշխատողները հինգ նորածին են գտել՝ առանց փաստաթղթերի։

Ըստ որոշ աղբյուրների՝ երեխաներին լույս աշխարհ են բերել փոխնակ մայրերը։ Նրանց նկատել են բուժաշխատողները, որոնք գնացել են ստուգելու բազայում գրանցված նորածիններից մեկին։

Փոքրիկների հետ բնակարանում են եղել ասիական արտաքինով երկու կանայք։ Ենթադրվում է, որ ապագա ծնողները մնացել են Չինաստանում և կորոնավիրուսի համավարակի պատճառով չեն կարողացել գալ նորածինների հետևից։

Մոսկվայի երեխայի իրավունքների լիազոր Օլգա Յարոսլավսկայան «Подъём» պարբերականին հայտնել է, որ երեխաներին տեղափոխել են հիվանդանոց։

«Նրանց վտանգ չի սպառնում, արդեն ուղարկել են հիվանդանոց։ Տեղում աշխատում են իրավապահ մարմինները։ Նրանք պարզում են կանանց ինքնությունը և թե ինչ կապ ունեն նրանք երեխաների հետ։ Ստուգում են բոլոր փաստաթղթերը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում, հարուցվել է քրեական գործ։

armeniasputnik.am



Նման նյութեր