
Մեքսիկայի հարավային Օահակո նահանգի ղեկավարը հայտնել է, որ ուժեղ երկրաշարժի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վնասվածքներ ստացել: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նահանգապետ Ալեխանդրո Մուրատն ասել է Canal 6-ի հետ զրույցում:
«Վնասվել է Ուատուլկոյի հիվանդանոցը, հիվանդներին տեղափոխելու անհրաժեշտություն է առաջացել: Համաձայն նախնական տեղեկության, հիվանդանոցի դիմային մասին փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, մեկ հոգի էլ վնասվածք է ստացել»,- ասել է նահանգապետը:
Հունիսի 23-ին Մեքսիկայի հարավում 7,1-7,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: