Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի շատրվանների այգուն հարող հատվածում նորարար լուծումներով ստեղծված ճեմուղին նոր շունչ ու նոր երանգ է հաղորդում տարածքին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանը։
«Վարչական շրջանում մենք ստեղծել ենք գունեղ հովանոցներով ձևավորված ճեմուղի, որը նոր երանգ է հաղորդում տարածքին՝ ստեղծելով հաճելի և ուրախ տրամադրություն: Այդ ճեմուղին ստեղծվել է իմ նախաձեռնությամբ և ընկերներիս աջակցությամբ: Նոր Նորքի 4-րդ զանգվածում ունենք Թումանյան այգի, որը զբաղեցնում է մոտ 2500 քմ տարածք, նաև այդ այգուն հարակից տարածք կա, որը նույնպես 2500 քմ է, սակայն այդ հատվածը զբաղեցրած էր շենքերի բնակիչների կողմից, որտեղ չորացած ծառեր կային և աղբ: Բնակիչների հետ համաձայնության եմ եկել՝ քանդել ենք իրենց կողմից զբաղեցրած այդ տարածքները և նոր այգի ենք կառուցում: Այդ երկու տարածքները միանալու են իրար և դառնալու մեկ ամբողջական այգի»,- նշեց Մանուկյանը:
Ամբողջությամբ՝ armenpress.am