Իշխան Զաքարյան. «Հարգելի պարոն Բոյաջյան, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեր 80 ամյակի կապակցությամբ»
Advertisement 1000 x 90

Իշխան Զաքարյան. «Հարգելի պարոն Բոյաջյան, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեր 80 ամյակի կապակցությամբ»

Հարգելի պարոն Բոյաջյան, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեր 80 ամյակի կապակցությամբ։

Մեծ է Ձեր վաստակը Հայրենիքի տնտեսական, սոցիալական, սպորտային, մշակութային, ինչպես նաև անվտանգության ոլորտներում։ Դուք անձնական մեծ և անգնահատելի ներդրում ունեք Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդման գործում, և զուր չեն այն խոսքերը, որ դուք հանդիսանում եք «Միասնություն սպորտով» կարգախոսի առաջամարտիկներից մեկը։

Համոզված ենք, որ Ձեր կյանքի իմաստուն տարիները Ձեզ տալու են նոր հնարավորություններ հայկական պետություններին աջակցելու և նոր գաղափարներ իրականացնելու ճանապարհին։

Սիրելի ընկեր

Ապրիր երկար, երջանիկ և առողջ։

Իշխան Զաքարյան

http://panarmeniangames.am/arm/boyajian/

#panarmenian #games #am