
Բուլղարիայի կառավարությունը մինչև հուլիսի 15-ը երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմի ժամկետը կորոնավիրուսի տարածման պատճառով:
«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է երկրի Առողջապահության նախարարությունը: Նշվում է, որ արտակարգ դրության ռեժիմի ժամկետի երկարաձգումը չի նշանակում երկրում նոր սահմանափակումներ: Առայժմ ուժի մեջ կլինեն այն միջոցները, որոնք կիրառվում են հիմա:
Օրեր առաջ, երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված, իշխանությունները որոշեցին նորից մտցնել փակ տարածքներում դիմակներ կրելու պարտադիր պայմանը: Դրանից բացի, երկրում կարանտին է սահմանված այն մարդկանց համար, որոնք կոնկրետ երկրներից գալիս են Բուլղարիա: