
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը շրջել են մարզկենտրոն Աշտարակում:
Արագածոտնի մարզպետարանը հայտնում է, որ նրանք բազմաբնակարան շենքերի բակերում, խանութներում, պուրակներում, քաղաքային զբոսայգում, փողոցում անցորդներին դիմակներ են բաժանել և խնդրել անպայման դնել դրանք:
Շնորհակալություն հայտնելով դիմակ դնող քաղաքացիներին, չդնողներին բարեկամաբար խորհուրդ տալով դիմակ օգտագործել՝ առաջարկել են, որ նրանք իրենց հերթին խրախուսեն դիմակ դնելը և շրջապատին ևս հորդորեն նույնն անել: