Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը՝ Տատյանա Բրուխունովան, ինչպեսեւ Մոսկվայի մյուս բնակիչները, աստիճանաբար դուրս են գալիս ինքնամեկուսացման ռեժիմից եւ վերադառնում աշխատանքին ու սովորական կյանքին։ Բրուխունովան շատ է սիրում սոցիալական ցանցի իր էջում ցուցադրել ոճային կերպարները։ Instagram-յան հերթական հրապարակման համար նա երիտասարդական կերպար է ընտրել՝ սեւ, կիպ լեգինսներ, կեդեր, երկար շապիկ եւ լայն ջինսե վերնաշապիկ։
Երկրպագուներն ըստ արժանվույն գնահատել են Բրուխունովայի նոր կերպարը։ Սակայն առանձնակի ուշադիրներն անմիջապես նկատել են, որ նա ֆոտոշոփ է օգտագործել։ Նկարում եզրաքարը «լղոզվել» է։ Դա տեղի է ունենում, երբ հատուկ գործիք են օգտագործում՝ մեծացնելու կամ փոքրացնելու համար մարմնի առանձին հատվածներ, նշում է «Էքսպրես Գազետա»-ն։
Ամբողջությամբ՝ news.am