
Գյումրիում առաջիկա օրերին կմեկնարկեն Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական ծրագրի 2-րդ փուլի առաջին և երկրորդ չափաբաժիններում ընդգրկված թվով 15 փողոցների շինարարական աշխատանքները: Կայացած երկու մրցույթներում հաղթող է ճանաչվել «Վահագն և Սամվել» ՍՊ ընկերությունը:
Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը և «Վահագն և Սամվել» ընկերության տնօրեն Սարգիս Ալոյանը պայմանագիր են կնքել:
Ինչպես Գյումրու համայնքապետարանի ֆեյսբուքյան էջն է գրում, Սամվել Բալասանյանը խոսել է կատարված աշխատանքների և հետագա անելիքների մասին, ապա հույս հայտնել, որ շինարարի հետ կկարողանան լավ աշխատել, և, չնայած ժամկետների սղության, կկարողանան մինչև նոյեմբերի վերջ ավարտել շինաշխատանքները: