Երկու գնացքներ են դեկտեմբերի 5-ին բախվել Հունգարիայի մայրաքաղաքի մետրոյի M-2 «կարմիր» ճյուղում, ինչի հետեւանքով տուժել է 10 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Բուդապեշտի արտակարգ իրավիճակների վարչությունում:
Ինչպես նշվում է, գնացքներից մեկը հասել է թունելում առջևից ընթացող շարժակազմին և հարվածել դրա վերջին վագոնին:
Ինը մարդ հոսպիտալացվել է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, նշում է ՄՏԻ գործակալությունը: Տուժածներից մեկին բուժօգնություն են ցուցաբերել տեղում:
Հատուկ ծառայությունները պարզում են՝ ինչն է դարձել միջադեպի պատճառը: Մետրոյի «կարմիր» ճյուղում գնացքների երթևեկությունը դադարեցված է: Մետրոյի ուղեւորների համար կազմակերպվել է լրացուցիչ ավտոբուսային երթուղի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: