Քսենիա Սոբչակը կոտրել է քիթն ու հայտնվել հիվանդանոցում
Advertisement 1000 x 90

Քսենիա Սոբչակը կոտրել է քիթն ու հայտնվել հիվանդանոցում

Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը Instagram-յան էջում՝ հայտնել է, որ կոտրել է քիթն ու հիվանդանոցում հայտնվել։ Նա պալատից տեսագրություն է հրապարակել։

«Հարգելի ընկերներ, ես հիվանդանոցում եմ։ Հենց նոր վիրահատել են, ամեն ինչ կարգին է։ Պատահում է, կհաղթահարենք»,- ասել է Սոբչակը։ Հոլովակում հաղորդավարուհու քթին նկատելի է վիրակապը։

Տեսանյութում նա նշել է, որ անհաջող ընկել է, ինչի հետեւանքով քթի կոտրվածք է ստացել եւ ցնցում։ «Հարկավոր է բուժվել»,- հավելել է Սոբչակն ու նշել, որ YouTube-յան ալիքի համար վերջին տեսանյութը ձայնագրել է ընկնելուց հետո՝ որպես «հին մարտիկ»։

news.am