
Թուրքիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել 5 մարդ: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայատարարել է Վանի նահանգապետ Մեհմեթ Բիլմեզը:
Ավելի վաղ Իրանի սեյսմիկ կենտրոնը հայտարարել էր, որ 5,3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Թուրքիայի հետ սահմանին: Էպիկենտրոնը գտնվել է Արևմտյան Ադրբեջան նահանգում՝ Քաթուր բնակավայրից 22 և նահանգի վարչական կենտրոն Ուրմիայից 133 կմ հեռավարության վրա: