Բեթ Նեշն արդեն գրեթե 60 տարի ստյուարդուհի է աշխատում: American Airlines-ի 80-ամյա աշխատակցուհու կյանքի պատմությանն ուշադրություն են դարձրել ԶԼՄ-ները, մասնավորապես CNN-ը: Հեռուստաալիքը նշում է, որ կնոջը կարելի է համարել աշխարհի ամենածեր ստյուարդուհին:
Նեշի խոսքով՝ ինքը բորտ-ուղեկցորդուհի դառնալ էր երազում, երբ դեռ դեռահաս էր: Նա ներկայում լուծարված Eastern Airlines ամերիկյան ավիաընկերությունում որպես ստյուարդուհի աշխատանքի է տեղավորվել 1957 թվականի նոյեմբերի 4-ին:
Կինը խոստովանել է, որ ինքն առաջվա պես սիրում էԷ իր աշխատանքն ու ուղևորներին: