Երանոսում կասֆալտապատվի երեք փողոց
Advertisement 1000 x 90

Երանոսում կասֆալտապատվի երեք փողոց

Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կասֆալտապատվի երեք փողոց՝ 1 000 գծամետր ընդհանուր երկարությամբ:

Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 60 միլիոն  դրամ, որի  60 տոկոսը կամ 36  միլիոն դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 24 միլիոն  դրամը՝  Երանոսի համայնքապետարանը:

Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանի հավաստմամբ՝ ասֆալտապավելու են 5,7 եւ 11-րդ փողոցները: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում:  «Հիմնանորոգվող ճանապարհներից օգտվում է մոտ 500 տնտեսություն:Դրանք բոլորն էլ խիտ ու բանուկ թաղամասեր սպասարկող ճանապարհներ են, որոնք ճյուղավորվում են կենտրոնական ճանապարհից: Այս ծրագիրը մեզ համար միաժամանակ հնարավորություն է ստեղծում, որպեսզի կարողանանք մոտակա տարիների ընթացքում ճանապարհաշինական նոր ծրագրեր իրականացնել համայնքի չբարեկարգված մյուս փողոցներում»,- նշեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան