Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի օժանդակությամբ՝ «Մի բան անենք» արշավի շրջանակներում, արդեն մեկ շաբաթ է՝ մոտ երկու հարյուր զբոսավարներ իրականացնում են Երևանի և ՀՀ մարզերի զբոսաշրջային վայրեր տանող ճանապարհների սանիտարական մաքրման աշատանքներ:
Արարատի մարզ կատարած այցի ժամանակ իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ՝ Արտաշատից դեպի Խոր Վիրապ վանական համալիր տանող ճանապարհներին:
Ինչպես Արարատի մարզպետարանի ֆեյսբուքյան էջն է գրում, աշխատանքների ժամանակ զբոսավարներին են մոտեցել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը և Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը և իրենց շնորհակալությունն են հայտնել նախաձեռնության համար: Արարատի մարզպետարանն իր խորին շնորհակալությունն է հայտնում այս նախաձեռնության հեղինակներին և կոչով դիմում է ինչպես Արարատի մարզի, այնպես էլ՝ ՀՀ քաղաքացիներին, որպեսզի քաղաքացիները պահպանեն մաքրությունը և չաղտոտեն շրջակա միջավայրը։