COVID-19. Վարակի ծագման երկիր Չինաստանում 21 նոր դեպք է արձանագրվել. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Advertisement 1000 x 90

COVID-19. Վարակի ծագման երկիր Չինաստանում 21 նոր դեպք է արձանագրվել. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 9 միլիոն 925 հազարից:

Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 497 հազարից: Ապաքինվել է ավելի քան 5 միլիոն 375 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 553 հազար 68 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 127 հազար 640 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 280 հազար 54-ի, մահերինը՝ 56 հազար 109-ի:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 627 հազար 646 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 8 հազար 969 մարդ: Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվով 4-րդ տեղում է Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 509 հազար 753-ի, մահերինը՝ 15 հազար 700-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որտեղ վարկվածների թիվը 309 հազար 360 է: Մահացածների թիվը կազմում է 43 հազար 414: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երրորդը:

Հաջորդում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 294 հազար 985 է: Մահացության ցուցանիշը կազմում է 28 հազար 338: Հաջորդող երկիրը Պերուն է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 272 հազար 364-ի, մահերինը՝ 8 հազար 939-ի: Վարակվածների թվով 8-րդ տեղում է հայտնվել Չիլին, որտեղ հաստատված դեպքերի թիվը 263 հազար 360 է, մահերինը՝ 5 հազար 68: Իտալիայում առկա է 239 հազար 961 հաստատված դեպք, մահերի թիվը կազմում է 34 հազար 708: Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 217 հազար 724 է, մահերինը՝ 10 հազար 239:

Վարակակիրների թվով Թուրքիան հայտնվել է 13-րդ տեղում: Այստեղ վարակվածների թիվը 194 հազար 511 է, մահերինը՝ 5 հազար 65: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 22-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 21-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 483, որից ապաքինվել է 78 հազար 444-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 921-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 14 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 174 հազար 577 հաստատված դեպք կա: Վարակվածության թվով երկրորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 92 հազար 784, մահերինը՝ 109: Եգիպտոսում առկա է 62 հազար 755 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 2 հազար 620 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 46 հազար 973 է, մահացածներինը՝ 310: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 43 հազար 703-ի, մահացածներինը՝ 341-ի: Իրաքում գրանցվել 41 հազար 193 վարակվածության, 1 559՝   մահվան դեպք: Լիբանանում կա 1697 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 33: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 255-ի: Մահացել է 8 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 215-ի:



Նման նյութեր