
Գրիշա Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ Դատախազ Ա․ Դավթյան
Գրածս ստատուսը խնդրում եմ համարեք հաղորդում հանցագործության մասին․
Տեղյակ եմ պահում և խնդրում եմ ստուգել այն փաստերը, որ ՀՀ Վարչապետ Ն․ Փաշինյանը ուժային կառույցների միջոցով տարբեր քրգործեր է պատվիրել և հարուցել տվել «Իմ Քայլը» խմբակցության շուրջ 20 ից ավել պատգամավորների և նրանց հարազատների վրա: Այս գործերի շնորհիվ նա ահաբեկում է Աժ պատգամավորներին և ստիպում է, որ նրանք հաճախ քվեարկեն այնպես, ինչպես թելադրում է ինքը` Նիկոլը, որ համարվում է բռնություն:
Այդ է պատճառը, որ մի քանի պատգամավորներ, լինելով վիրուսակիր՝ ստիպված գալիս են Աժ և մասնակցում քվեարկություններին, ինչպես եղավ ՍԴ հետ կապված քվեարկության ժամանակ: Հույս ունեմ, որ Դուք, որպես ՀՀ Դատախազ, կգտնվեք ձեր տեղում ու կանդրադառնաք այս փաստերին և կտաք իրավական գնահատական»։
Նա իր գրառմանը կից նաև նշել է․ «Պրն Դավթյան, եթե հարկ լինի՝ ես դատախազությում պատրաստ եմ տրամադրել կոնկրետ անուններ և փաստեր: Մնում է ձեր ցանկությունը»։
https://www.facebook.com/virabyang/posts/3096348497115393