Հոլանդական ակումբների երկրպագուներին թույլատրվելու է մասնակցել Հոլանդիայի առաջնության խաղերին, բայց արգելվելու է տրիբունաներում երգել:
«Հանդիսատեսը պետք է սոցիալական հեռավորություն պահպանի, հակառակ դեպքում մենք կխստացնենք սահմանափակումները: Կարելի է շշուկով «ուռա» ասել խփած գոլից հետո, բայց ոչ ավելին: Այո, դա այնքան էլ զվարճալի չէ, բայց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երգելու կամ գոռալու պատճառով վարակվելու հավանականությունը մեծանում է»,- Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյութեի խոսքերն է մեջբերում FC Update-ը:
Հոլանդիայի 2019/20թթ. առաջնությունը վաղաժամ ավարտվեց ապրիլին՝ առանց չեմպիոնին հայտարարելու:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նոր մրցաշարի վիճակահանությունը նշանակված էր սեպտեմբերի 1-ին, այժմ տեղական ԶԼՄ-ները ֆուտբոլի վերադարձի ամսաթիվը նշել են հուլիսի 1-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը