Մեքսիկայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակված եռյակ է ծնվել, korrespondent.net-ի հաղորդմամբ՝ գրում է տեղական Sol de México թերթը:
Հունիսի 17-ին Սան Լուիս Պոտոսի նահանգում երկու տղա և մի աղջիկ ծնվել են կեսարյան հատումով: Համաձայն նոր հաստատված կանոնների՝ նրանք COVID-19-ի թեստ են հանձնել: Պարզվել է, որ բոլոր երեք երեխաները վարակված են կորոնավիրուսով:
Առողջապահության պետական վարչության պետ Միգել Անխել Լուտսոու Սթեյները դեպքն անվանել է աննախադեպ ողջ աշխարհի համար: Նշվում է, որ ծնողները չունեն կորոնավիրուսային վարակի որևէ ախտանիշ:
Երկու երեխաների վիճակը կայուն է, նրանք չունեն COVID-19-ի բնորոշ ախտանիշներ: Նորածիններից մեկի մոտ կան ախտանիշներ:
Երեխաների հետ շփման մեջ գտնվող ծնողներն ու բուժանձնակազմը մեկուսացված են:
Պատրաստեց Անի Գաբուզյանը