Նորզելանդուհի Մադլեն Քիրք-Սմիթը իր մոտ հայտնաբերել է կրծքագեղձի քաղցկեղ՝ դիտելով սեփական հարսանիքի լուսանկարները: Այս մասին նա պատմել է ֆեյսբուքյան իր էջում:
Մադլենը ստացել է հարսանեկան լուսանկարները և դրանցից մեկում նկատել է մեծ գոյացություն կրծքավանդակի շրջանում: Հաջորդ օրը նա դիմել է բժշկի, ով կնոջ մոտ չարորակ ուռուցք է հայտնաբերել:
Քիրք-Սմիթը խոստովանել է, որ առաջին անգամ կրծքագեղձի փոփոխությունը նկատել է տարիներ առաջ, բայց այդ ժամանակ ախտորոշումը սխալ է եղել:
Կինը հայտնել է, որ հուլիսին կանցնի քիմիաթերապիայի վերջին կուրսը և կրկնակի մաստեկտոմիա (կրծքագեղձի հեռացման վիրահատություն):
Պատրաստեց Անի Գաբուզյանը