Երևանի գոհարներից
Կառուցվել է 1876 թ., ճարտարապետ(?)-ինժեներ՝ Միխայիլ Ֆոն-դեր-Նոնե։
Մինչև 1920 թ. եղել է Պարսկաստանի հյուպատոսի նստավայրը: Հետագայում մի քանի տարի շենքում գործել է Հայաստանի օգնության կոմիտեն, որը ղեկավարում էր Հովհաննես Թումանյանը։ 1964 թ.-ից շենքում գործում է Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերությունը (այժմ՝ դաշնություն), որի հիմնադիրներից մեկը և առաջին նախագահը եղել է Մարտիրոս Սարյանը:
Նկարում երևացող ջահը կախվել է 1927 թվականին, նախագծել է Ալեքսանդր Թամանյանը։
Հանրապետական նշանակության հուշարձան է, պատկանում է Երևան համայնքին: