Takprosto.cc կայքը գրում է, որ լյարդը մաքրելու և օրգանիզմը կարգի բերելու հեշտ միջոց գոյություն ունի։ Ընդամենը մի քանի օր օգտագործելուց հետո կլավանա ինքնազգացողությունը, կմեղմանան նյութափոխանակության հետ կապված խնդիրները։ Կարող է օգնել կանխարգելել սիրտ-անոթային համակարգի հետ կապված հիվանդությունների առաջացումը։ Արյունն ու լյարդը մաքրելու համար խորհուրդ է տրվում օգտագործել չամիչի թուրմ, որն ակտիվացնում է բիոքիմիական գործընթացներն օրգանիզմում։ Չամիչ գնելիս ուշադրություն դարձրեք դրա գույնին. ընտրեք բնական, մուգ երանգի չամիչ։ Դրանք պետք է մաքուր լինեն, ոչ շատ չոր, ոչ շատ փափուկ։ Հաշվի առեք, որ, եթե չամիչը փայլում է, մեծ է հավանականությունը, որ այն մշակվել է հատուկ միջոցներով։
Բաղադրիչներ
2 բաժակ ջուր
150 գրամ չամիչ
Պատրաստման եղանակը
Լավ լվացեք չամիչը։
Եռացրեք ջուրը, չամիչը լցրեք դրա մեջ։ Չամիչը եռացրեք 20 րոպեի ընթացքում։ Թողեք թրմվի ամբողջ գիշեր։
Առավոտյան մի փոքր տաքացրեք թուրմը։
Նկատի ունեցեք, որ լյարդի մաքրումն առավել արդյունավետ դարձնելու համար սննդակարգ անհրաժեշտ է ներառել մթերք, որը մաքրում է լյարդը՝ բազուկ, գազար, խնձոր, կաղամբ, սև սալոր, սպանախ։ Օգտակար է նաև մսեղենի և կաթնամթերքի օգտագործման սահմանափակումը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը