Մուկը չվերթ է հետաձգել
Advertisement 1000 x 90

Մուկը չվերթ է հետաձգել

Air France ավիաընկերության չվերթը Մալիի մայրաքաղաք Բամակոյից Փարիզ 48 ժամով հետաձգվել է մկան պատճառով: Այս մասին հայտնում է BBC-ն:

Կրծողն ինչ-որ կերպ կարողացել է ներթափանցել օդաչուների խցիկ: Չվերթը չեղարկվել է, մինչև մկանը բռնել են, քանի որ բռնելու վրա չափազանց շատ ժամանակ է ծախսվել, և անձնակազմին հանգիստ է պահանջվել:

Անվտանգության կանոնների համաձայն՝ օդաչուները չեն կարող աշխատել որոշակի սահմանաչափից ավել:

Ինքնաթիռները նաև չեն կարող թռչել կրծողը օդանավում, քանի որ դրանք կարող են վնասել էլեկտրական լարերը և այլ մալուխներ:

Չվերթի ուղևորներին տեղավորել են տեղի հյուրանոցներում, նրանք փոխհատուցում կստանան ուշացման համար:

Թռիչքը հետաձգվել է 48 ժամով, քանի որ, նախ, պետք է ստուգվեր՝ արդյոք մկանը հաջողվե՞լ է մալուխներ կրծել, երկրորդ՝ քանի որ Air France-ը Բամակոյում բավականաչափ աշխատակիցներ չի ունեցել հաջորդ օրը թռիչք ապահովելու համար:

Բռնված մկան ճակատագիրը հայտնի չէ:



Նման նյութեր