Ռուս ռեժիսոր եւ սցենարիստ Ալեքսեյ Ուչիտելն Ալեքսանդր Ցիպիկնի հետ զրույցում հայտնել է, թե ինչպես է դերասանուհի Քրիստինա Ասմուսին համոզել իր աշակերտի՝ Ֆիլիպ Յուրեւի «Կետորս» ֆիլմում նկարահանվել անկեղծ տեսարանում «Տեքստ» ֆիլմի հետ կապված աղմկոտ սկանդալից հետո։
«Ըստ սյուժեի՝ կետորսները համակարգչին են նայում, ուր սեքս զրուցարանից հանվող աղջիկ է ցուցադրվում։ Եվ այդ հերոսուհուն պետք է մարմնավորեր Քրիստինա Ասմուսը։ Նա կարդաց սցենարը, նրան դուր եկավ, համաձայնություն տվեց։ Հետո թողարկվեց «Տեքստ» ֆիլմը, տեղի ունեցավ այդ ամբողջ պատմությունը… Եվ ինձ զանգահարում է գործակալն ու պարզաբանում, որ Քրիստիանան չի կարող նկարահանվել մեր տեսարանում»,- հիշել է Ալեքսեյը։
Անկախ բարդ իրավիճակից՝ ռեժիսորին հաջողվել է եւս մեկ անգամ կապ հաստատել դերասանուհու հետ եւ նրան ծանրակշիռ փաստարկ ներկայացրել։ «Ես նրանց խնդրեցի ստուդիա գալ։ Ասմուսը երկար ժամանակ ներողություն էր խնդրում, էր չի հաջողվի խաղալ։ Ոչնչի հույս չունենալով՝ ես նրա համար միացրի ֆիլմի տաս րոպե, նա նայեց ու ասաց. «Վերջ, եկեք, ե՞րբ նկարենք»։ Ես կրկին հարցրի. «Դուք չե՞ք վախենում, որ կրկին կսկսեն քննարկել»։ «Դա իմ գործն է»»,- վստահ ասաց նա ու հիանալի նկարահանվեց։ Ես ցնցված էի», – ասել է Ուչիտելը։
Ամբողջությամբ՝ news.am