Դերասան, կատակերգու Միխայիլ Գալուստյանի ընկերությունը՝ «Топ Фильм Комедия» ՍՊԸ-ն, ինքնամեկուսացման շրջանի ավարտից հետո դիմել է սնանկ ճանաչվելու համար։ Թե ինչով է պայմանավորված ընկերության այդ վիճակը, չի հստակեցվում, հայտնում է Telegram-յան Mash ալիքը։
Գալուստյանի կինոընկերությունը զբաղվում է ֆիլմերի ստեղծմամբ ու վարձույթով։ Հայտնի կատակերգուն վաղուց կապեր ունի «Top Film Distribution»-ի հետ՝ ուկրաինական ընկերություն, որը 2014թ.-ին ներգրավվել է մեծ սականդալում ֆիլմերի համար վճարների լուրջ ուշացումների պատճառով։
Վերջին շրջանում հումորիստի գործերն այնքան էլ լավ չեն. վերջերս սնանակցել է «Эйс Геймиг» ընկերությունը, որում դերասանը մասնաբաժին ուներ Ուրախների եւ հնարամիտների ակումբի «Утомленные солнцем» թիմի նախկին գործընկերոջ՝ արտիստ ու երգիչ Ալեքսանդր Ռեւայի հետ։