Լյարդն ունիվերսալ օրգան է, որի ծավալը կազմում է 1.2-1.5կգ, իսկ մարդու կյանքն անհնար է առանց այս օրգանի:
Լյարդը չափազանց կարևոր օրգան է, և պետք է ավելի զգուշորեն և բարեխղճորեն վերաբերվել, հասկանալ ուղարկած ազդանշանները:
Եթե լյարդի հիվանդություններ ունեք, ապա սա զգալիորեն կազդի ձեր ինքնազգացողության վրա, կհանգեցնի անժամանակ ծերացման:
Անդադար պետք է ուշադրություն դարձնել լյարդի ուղարկած ազդանշաններին, հետազոտվել և անալիզներ հանձնել:
Ձեզ ենք ներկայացնում լյարդի անբավարարության հիմնական նշանները:
Մաշկի դեղնում
Եթե նկատում եք, որ մաշկի գույնը փոփոխվել է, դեղնել են նաև աչքերը, սա կարող է դեղնախտի նշան լինել: Դեղնախտի պատճառն օրգանիզմում թունավոր լեղու կուտակումն է, որի պատճառով օրգանիզմն ի վիճակի չէ մնացորդները դուրս բերել:
Մեզի գույնի փոփոխություն
Մեզի գույնի փոփոխությունը կարող է մի շարք առողջական խնդիրների հետ կապված լինել, բացի այդ, եթե նկատել եք, որ մեզը մուգ դեղնավուն է, սա կարող է լյարդի անբավարարության նշան լինել: Սա նույնպես թունավոր լեղու կուտակման նշան է:
Մաշկային խնդիրներ
Եթե նկատում եք, որ մաշկը քոր է գալիս, թեփոտվում է և գրգռված է, սա կարող է լյարդի անբավարարության նախանշան լինել:
Աղիքային խնդիրներ
Լյարդի անբավարարությունը կարող է մի շարք աղիքային խնդիրների հանգեցնել: Փորկապությունը, լուծը, աղիքային արտադրությունը լյարդի անբավարարության նախանշաններ են:
Ախորժակի կորուստ
Ախորժակի կամ քաշի հանկարծակի կորուստը կարող է լյարդի լուրջ անբավարարության նշան լինել:
Հոգնածություն, գլխապտույտ կամ թուլություն
Տարբեր առողջական խնդիրներ կարող են հանգեցնել գլխապտույտի, դրանցից մեկն էլ լյարդի անբավարարությունն է: Եթե անդադար հոգնածություն, թուլություն, գլխապտույտ եք զգում, ապա սա կարող է լյարդի անբավարարության նշան լինել:
Հեղուկի կուտակում (այտուց)
Ձեռքերի, ոտքերի այտուցները կարող են վնասված լյարդի նախանշան լինել: Վնասված լյարդն օրգանիզմում հանգեցնում է խախտումների, ինչի պատճառով էլ կուտակվում է հեղուկը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյան