
Աստված մի արասցե նման իրավիճակ ունենանք, բայց եթե այնպես ստացվի, որ ենթադրենք ԱԺ-ն պետք է որոշում ընդունի և ԱԺ պատգամավորների գերակշիռ մասը վարակակիր են, ես կարծում եմ, որ մենք, այնուամենայնիվ, լինելով ՀՀ ղեկավար մարմին, պետք է գանք ու քվեարկենք:
Եթե օրենք կա, որոշում կա, որն օրհասական է և պետք է ընդունվի, ես օրինակ կգամ: Եթե իմանամ, որ բոլորը դահլիճում վարակակիր են, իսկ ես դեռ ոչ, ես կգամ: Դա մեր պարտականությունն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: