
Երգչուհի, հաղորդավար, ՌԴ վաստակավոր արտիստուհի Անիտա Ցոյի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այժմ նա հոսպիտալացված է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է երգչուհու մամուլի քարտուղար Աննա Կրուժելը: Նա տեղեկացրել է, որ վարակման առաջին իսկ օրից Անիտա Ցոյը ինքնամեկուսացվել է և պահպանել անվտանգության բոլոր կանոնները: Դժվար է ասել, թե նա որտեղ և ինչ հանգամանքներում է վարակվել: