Գևորգ Պապոյան. ««Այս հարցազրույցում մանրամասն օրինակներով խոսել եմ, թե ինչ են շահում քաղաքացիները մեր կողմից արված հարկային ռեֆորմներից» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Գևորգ Պապոյան. ««Այս հարցազրույցում մանրամասն օրինակներով խոսել եմ, թե ինչ են շահում քաղաքացիները մեր կողմից արված հարկային ռեֆորմներից»

«Այս հարցազրույցում մանրամասն օրինակներով խոսել եմ, թե ինչ են շահում քաղաքացիները մեր կողմից արված հարկային ռեֆորմներից: Օրինակներից մեկը բերեմ.
Պատկերացնենք ընտանիք, որը ապրում է 20 մլն դրամ արժեք ունեցող բնակարանում և այդ ընտանիքիում 2 հոգի աշխատում են, որոնց աշխատավարձը հարկերը ներառյալ 250 հզ.-ական դրամ է:
Այս ընտանիքը այս տարի և հաջորդ տարի վճարելու է մոտ 3750 դրամ գույքահարկ: Ավելանալուց հետո՝ 6 տարի անց, գույքահարկը կկազմի 15000 դրամ, այսինքն մարդկանց հարկային բեռը կավելանա 11250 դրամով: Միևնույն ժամանակ, եթե մենք անցած տարի հարկային բարեփոխում չանեինք, ապա այս ընտանիքը ամսական կվճարեր 125 հզ. դրամ եկամտային հարկ, այնինչ բարեփոխման արդյունքում, նրանք ներկայումս վճարում են շատ ավելի քիչ, իսկ 2023-ից կվճարեն ընդամենը ամսական 100 հզ. դրամ, այսինքն ամսական շահում են 25 հզ. դրամ կամ տարեկան 300 հզ. դրամ: Այսինքն այս ընտանիքի տնօրինվող եկամուտը վերջնարդյուքնում կավելանա նվազագույնը 288750 դրամով (300000-11250=288750 դրամ)»:

Գևորգ Պապոյան



Նման նյութեր