Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում են Արցախի Առողջապահույան նախարարությունից:
«Այդ շրջանակից 1 նոր դեպք է գրանցվել, կոնտակտավոր մի խումբ քաղաքացիներ արդեն մեկուսացվել են: Կորոնավիրուսով հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,- նշված է հաղորդագրությունում:
Հուլիսի 1-ի դրությամբ՝ Արցախում կորոնավիրուսով հիվանդացության 1 նոր դեպք է հաստատվել: Մեկուսացված է 58, փաստացի հիվանդությունը հաղթահարում է 18 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Առողջացել է 14 քաղաքացի: Ընդհանուր թեստավորումների քանակը 1961 է: