
«Հայրենիք» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարակվել է կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Վանեցյանը:
Նրա խոսքով՝ թեստ է հանձնել երեկ՝ հունիսի 30-ին, պատասխանը ստացել է այսօր՝ հուլիսի 1-ի առավոտյան: Արթուր Վանեցյանի ինքնազգացողությունը լավ է: «Ասիմպտոմ է, բան չկա»,- ասաց Վանեցյանն ու հավելեց՝ ջերմություն ևս չունի:
Վանեցյանը տանն է:
Աննա Գրիգորյան