Ճապոնիան չի բացառում արտակարգ դրության կրկնական սահմանումը վարակվածների կտրուկ աճի դեպքում
Advertisement 1000 x 90

Ճապոնիան չի բացառում արտակարգ դրության կրկնական սահմանումը վարակվածների կտրուկ աճի դեպքում

Ճապոնիայի իշխանությունները հնարավոր են համարում երկրում արտակարգ դրության ռեժիմի կրկնական սահմանումը կորոնավիրուսով ախտահարվածների քանակի կտրուկ աճի դեպքում: Հուլիսի 1-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել Է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:

«Եթե նոր ախտահարվածների թիվը, նույնիսկ չնայած մեր կողմից գործադրվող ջանքերին, սկսի կտրուկ աճել, իրադրության ամենավատթար զարգացման դեպքում կա արտակարգ դրության ռեժիմի կրկնական հայտարարման հնարավորություն»,- նշել Է նա: Միեւնույն ժամանակ Սուգան ընդգծել Է, որ ներկայումս նման միջոցների անհրաժեշտություն չկա: Վերջին տվյալներով՝ Ճապոնիայի տարածքում ախտահարվածների ընդհանուր քանակը, ներառյալ Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն ու անձնակազմը, հասել Է 19 481-ի:

Հունիսի 30-ին ամբող երկրում ախտահարման նոր դեպքերի աճը կազմել Է 138. դա ամենամեծ ցուցանիշն Է մայիսի 4-ից ի վեր: Մահացու վախճանների թիվը կազմում Է 985: Ընդամենը երկրում առողջացել Է շուրջ 17,2 հազար մարդ: 43 պացիենտ մնում Է ծանր վիճակում ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակներում: Համավարակի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով վարակվել Է շուրջ 10,3 միլիոն մարդ, ավելի քան 505 հազարը մահացել Է:



Նման նյութեր