Իսպանիան և Պորտուգալիան բացում են ընդհանուր սահմանը
Advertisement 1000 x 90

Իսպանիան և Պորտուգալիան բացում են ընդհանուր սահմանը

Իսպանիան եւ Պորտուգալիան հուլիսի 1-ին բացում են իրենց ցամաքային սահմանը, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով փակվել Էր մարտի կեսերից: Հանդիսավոր արարողությանը, որն սկզբում անցկացվելու Է Իսպանիայի տարածքում գտնվող Բադախոսա ամրոցում, իսկ այնուհետեւ սահմանի մյուս կողմում՝ Էլվաշում, կմասնակցեն Իսպանիայի Ֆելիպե 6-րդ թագավորը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոուզան, Պորտուգալիայի նախարարների կաբինետի ղեկավար Անտոնիու Կոշտան:

Ունկնդրելով երկու երկրների հիմնը Ալկասաբա ամրոցում, որն արաբների կողմից կառուցվել Է 9-րդ դարում, որտեղ այժմ թանգարան Է գտնվում, երկու պետությունների եւ կառավարությունների ղեկավարներն ուղեւորվել են Էլվաշի դղյակ: Կադրերը հեռարձակել Է 24 Horas հեռուստաալիքը:

«Բարձր մակարդակով այս հանդիպումն ընդգծում Է իսպանա-պորտուգալական սերտ համագործակցությունը սահմանային հսկողության բնագավառում… Երկու երկրները հսկայական նշանակություն են տալիս այս համատեղ գործողությանը»,- հայտարարել են Իսպանիայի կառավարությունում:



Նման նյութեր