Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է իտալական ակումբի հետ ձեռք բերված համաձայնությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆեյսբուքի իր էջում Մխիթարյանը գրել է, որ ուրախ է «Ռոմա»-ում աշխատանքը շարունակելու համար: «Պատմությունս «Ռոմա»-ի հետ շարունակվում է: Գոհ եմ, որ համաձայնության ենք եկել պայմանագրի հարցում, և հաջորդ մրցաշրջանի հետ կապված նախնական գործարք ունենք: Կան նպատակներ, որոնց ուզում եմ հասնել «Ռոմա»-ի կազմում: Առա՜ջ, «Ռոմա»,-գրել է հայ ֆուտբոլիստը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբում կմնա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Իտալական ակումբը նախնական պայմանավորվածություն ունի Լոնդոնի «Արսենալի» հետ, ըստ որի հնարավոր է, որ Մխիթարյանը հաջորդ մրցաշրջանում ևս հանդես գա «գայլերի» կազմում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի սկզբում «Արսենալից» վարձավճարով տեղափոխվել է «Ռոմա»:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը