Դանա Բորիսովան Իվլեևային և Դուդին թմրամոլներ է անվանել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Դանա Բորիսովան Իվլեևային և Դուդին թմրամոլներ է անվանել

Ռուս հեռուստահաղորդավարուհի Դանա Բորիսովան, որն ազատվել է կախվածություններից, արբեցողների ու թմրամոլների անուններ է նշել քաղաքական գործիչների ու շոու-բիզնեսի աստղերի շրջանում։ Դանան «ըստ լուսանկարի գուշակիր, թե ով է արբեցող, ով՝ թմրամոլ» խաղը Դանան խաղացել է սկանդալային պատգամավոր Վիտալի Միլոնովի հետ նրա YouTube-յան ալիքի եթերում։

Բորիսովան ասել է, որ հիմա նախքան նկարահանումները պրոցեսի բոլոր մասնակիցները կորոնավիրուսի թեստ են անցնում։ Հեռուստահաղորդավարուհու խոսքով՝ աստղերին չէր խանգարի նաև մեզի անալիզ հանձնել թմրամիջոցների օգտագործումը ստուգելու նպատակով։

«Հեռուստատեսությունում բոլորին ստուգում են կորոնավիրուսի առնչությամբ, բայց ես մեծ հաճույքով աստղերին կստիպեի յուրաքանչյուր նկարահանումից առաջ մեզի անալիզ հանձնել։ Կարծում եմ՝ մենք շատ հետաքրքիր բաներ կիմանայինք»,- ասել է Դանան։

Նա նշել է, որ գրեթե ամբող շոու-բիզնեսը թմրամիջոցներ է օգտագործում։ Դանան կարծում է, որ հեռուստահաղորդավարուհի Նաստյա Իվլեևան և նրա ամուսինը՝ Էլջեյը, թմրամոլներ են, դրանք օգտագործում է նաև հաղորդավար Յուրի Դուդը։ Իսկ Քսենիա Սոբչակին նա հարբեցող է անվանել։ «Բոլորը դրան վերաբերում են որպես կենսակերպի մաս»,- ասել է Բորիսովան։

news.am