Մաքս Պլանկը, ստանալով Նոբելյան մրցանակ, առանց վարանելու մեկնում է շրջագայության: Գիտական հաստատություններում ներկայացնում է նույն զեկույցը:
Նրա վարորդը բոլոր ելույթների ժամանակ լինում է դահլիճում և անգիր է անում զեկույցի տեքստը:
Հերթական զեկույցից առաջ վարորդն առաջարկում է կատակել և իրեն հանդես գալ, իբրև զեկուցող՝ Մաքս Պլանկ: Դե, մեկ է, անգիր գիտի զեկույցի տեքստը: Մեծ ֆիզիկոսը ընդունում է խաղի պայմանը, վերցնում է վարորդի գլխարկը և նստում դահլիճում:
Եվ այսպես, Մաքս Պլանկի վարորդը զեկուցում է քվանտային մեխանիկայի նոր գաղափարների մասին: Ֆիզիկայի մի պրոֆեսոր հարց է տալիս: Վարորդը լսում է և…
– Երբևէ չէի մտածի, որ այսպիսի առաջադեմ քաղաքում նման պարզունակ հարց կտան: Ձեր թույլտվությամբ այդ հարցին կխնդրեմ, որ պատասխանի իմ վարորդը:
Ռոլֆ Դոբելի «Պարզ դատողությունների արվեստը» գրքից
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը