
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանին և կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում Լիտվայից Հայաստան ժամանած խմբում ընդգրկված ռազմական մասնագետներին։
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Լիտվայի կառավարությանը և հատկապես պաշտպանության նախարարությանը Հայաստանին տրամադրվող աջակցության համար՝ ընդգծելով ռազմական մասնագետների անձնազոհ աշխատանքի կարևորությունը ստեղծված իրավիճակում։
Աղբյուր՝ http://mil.am/hy/news/8034