Ռուսաստանում հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանը լույս աշարհ է բերել առաջնեկին։ Դիմահարդարման մասնագետն ու նրա քաղաքացիական ամուսինը որդի են ունեցել։
«Բարի գալուստ այս գեղեցիկ աշխարհ, իմ փոքրիկ հերոս: 4 կիլոգրամ երջանկություն եւ անիրական սեր առաջին վայրկյանից: Թերեւս սա լավագույն ծննդյան նվեր է իմ կյանքում (այն վաղն է): Բոլորին ցանկանում եմ զգալ այս երջանկությունը»,- մակագրել է լուսանկարը նա։
Գոհար Ավետիսյանի հղիության մասին լուրը շոկ էր երկրպագուների համար. հայտնի վիզաժիստի հետեւորդները նույնիսկ չէին էլ կռահում, որ նա հանդիպել է երկրորդ կեսին։ Ավետիսյանն ավելի վաղ լուսանկարներ է հրապարակել, որոնցում երեւում էր կլորացած որովայնը, իսկ այսօր Instagram-յան էջում տեղադրել է ուլտրաձայնային հետազոտության արդյունքը։
Ի դեպ, մոտ մեկ տարի առաջ Գոհարը բաժանվել է ամուսնուց՝ Վահիկ Մարտիրոսյանից, ինչից հետո նիհարել է ու նոր հարաբերություններ սկսել։ Գոհարը հանրությունից թաքցնում է սիրելիին, ավելի ճիշտ՝ վերջինս չի ցանկանում հանրային դառնալ։ Այդ պատճառով նրանք համատեղ լուսանկարներ չունեն (կամ էլ նրա դեմքը փակված է սմայլիկով)։ Մեկնաբանություններում Ավետիսյանը հատատել է, որ ոչ միայն երեխայի է սպասում, այլեւ պաշտոնապես ամուսնացել է։